
«Պարզվեց, որ իրավունքի աղբյուրը ո՛չ թե օրենքն է, այլ բացառապես «Թուք ու Մուր» թերթի խմբագրության ղեկավարությունը, ում ձեռքը իշխանություն է ընկնում, համացանց և Ֆեյսբուք․․․»

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստացվում է, որ մասնագիտությանը դավաճանած որոշ նախկին իրավաբաններ եզրակացրել են, որ հարյուրավոր տարիների իրավագիտության փնտրտուքն, ի վերջո, եկավ-հանգեց մի պարզ ու հարմար լուծման։
Պարզվեց, որ իրավունքի աղբյուրը ո՛չ օրենքն է, ո՛չ բնությունը, ո՛չ հանրային կոնսենսուսը կամ այդ գիտակից հանրության արտահայտելի կամքը, ո՛չ բանականությունը, ո՛չ էլ նույնիսկ աստվածային կամքը, այլ բացառապես «Թուք ու Մուր» թերթի խմբագրության ղեկավարությունը, ում ձեռքը իշխանություն է ընկնում, համացանց և Ֆեյսբուք․․․»։