
Էլինա Ավանեսյանը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի մեկնարկում

Աշխարհի 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան։
Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկում մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ, որն առավելության հասավ 6:2, 6:1 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ։