Բաժիններ՝

Ռուսաստանում ձերբակալվել է նաև «Լուկոյլ» ընկերությունների խմբի ուրալյան մասնաճյուղի ղեկավար Ախմեդ Գաջիևը

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ձերբակալվել և դատարան է տարվել նաև «Լուկոյլ» ընկերությունների խմբի ուրալյան արտադրական միավորման ղեկավար Ախմեդ Գաջիևը։

Ավելի վաղ Եկատերինբուրգում ձերբակալվել էր տեղի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին։ Նա Սաֆարով եղբայրների դեմ հարուցված քրեական գործով վկա է, РБК-ին հայտնել է նրա որդին՝ Մուտվալին։

Ըստ Մութվալիի՝ ուժայիները ձերբակալել են իրեն և նրա հորը, երբ նրանք ավտոմեքենայով շրջում էին քաղաքում, ատրճանակն ուղղել նրանց վրա և սկսել կոտրել ավտոմեքենայի ապակիները։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ազգությամբ ադրբեջանցի այս անձը նախկինում համարվում էր հնարավոր «շահառու» առևտրական Յունիս Փաշաևի սպանության գործում, որին 2001 թվականին դանակահարել էին փողոցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031