ԲՀԿ-ն մանդատները կվերցնի՞

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում «Բարև Երևան» դաշինքին հատկացված 6 մանդատներից հրաժարվել-չհրաժարվելու մասին դաշինքի որոշումը պարզ կդառնա վաղը՝ մայիսի 14-ին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Քվեարկության արդյունքների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 12-ին միաձայն ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրվել է 42, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 17, «Բարև Երևան» դաշինքից ՝ 6 ավագանու անդամ:

Մայիսի 14-ին ԿԸՀ-ն կկազմի Երևանի ավագանու ընտրված անդամների մասին արձանագրությունը:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ կուսակցության որոշումը լինելուն պես կհրապարակվի:  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն մանդատները վերցնելու է:

Տեսանյութեր

Լրահոս