
Վրաստանի արտաքին առևտուրն աճել է

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով (Geostat)՝ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 9790 միլիարդ դոլար, ինչը 13,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2024 թվականին` 8642 միլիարդ դոլար): Դրանից արտահանումը աճել է 14.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.8 տոկոսով: Այս մասին գրում է aliq.ge-ն։
2025 թվականի հունվար-մայիսին տասը խոշորագույն արտահանող գործընկեր երկրների բաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 80.4 տոկոս։ Առաջատար երեք արտահանողներն են՝ Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը: Ըստ Geostat-ի` առաջին հնգյակում են նաև Ռուսաստանն ու Հայաստանը:
Ըստ տվյալների՝ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին թեթև տրանսպորտային միջոցները արտահանման տասը խոշորագույն ապրանքային խմբերի մեջ զբաղեցրել են առաջին տեղը՝ 974.7 միլիոն դոլարով, որը կազմում է ընդհանուր արտահանման 37.6 տոկոսը։ Երկրորդ տեղում են թանկարժեք մետաղների հանքաքարերը և խտանյութերը (ընդհանուր արտահանման 5.3 տոկոսը), իսկ երրորդ տեղում՝ ալկոհոլային խմիչքները (3.8 տոկոս):
2025 թվականի հունվար-մայիս ամիսներին ներմուծման ամենամեծ ապրանքային խումբը ներկայացրել են մարդատար ավտոմեքենաները։ Երկրորդ տեղը զբաղեցնում են նավթը և նավթամթերքը, իսկ երրորդ տեղը՝ նկարները, գծանկարները և պաստելները։