Րաֆֆի Հովհաննիսյան. Մեդալի պահով շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, բայց…

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Երկրապահի օրվա կապակցությամբ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրել էր Սյունիքի արզպետ Սուրեն Խաչատրյանին:

Լրագրողներն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերում մարզպետի պարգևատրմանը: Ի պատասխան նա նշեց. «Մեդալի պահով շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին իր ծառայության համար, որ ունեցել է ու գնահատական տալիս դրական: Իսկ բացասական դեպքերի համար, որի հեղինակն ինքն էր, շարունակում եմ քննադատել: Կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ մենք չունենանք ոչ Սերժ Սարգսյան նախագահ, ոչ Սուրեն Խաչատրյան մարզպետ»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր ԼՂՀ-ում ջերմորեն բարևում էր Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը ևս ջերմորեն շնորհավորում է Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, ում օրոք ազատագրկվեց Շուշին, Ռոբերտ Քոչարյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Նորիկ Դանիելյանին, Սամվել Բաբայանին.

«Շնորհավորում եմ բոլորի այս օրը: Բայց խնդիրն այն է, թե ի՞նչ ենք անելու մենք վաղվա օրը որպես Հանրապետություն»:

Տեսանյութեր

Լրահոս