Բաժիններ՝

Օրինջ Քաունթիում թալանել են հայկական եկեղեցու գանձապահարանը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օրինջ Քաունթի բնակավայրում անհայտ անձինք, ամենայն հավանականությամբ` ոչ հայեր, թալանել են տեղի հայկական եկեղեցու գանձապահարանը` իրենց հետ տանելով շուրջ 15.000 դոլար:

Թեև եկեղեցու տեսախցիկը արձանագրել է երեք կողոպտիչների դեմքերը, սակայն ոստիկանությանը դեռևս չի հաջողվել գտնել նրանց, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցուց:

Ընդունված ավանդույթի համաձայն, ամեն շաբաթ եկեղեցու կից սրահում հիմնականում հայերը հավաքվում են «բինգո» խաղալու, որի շահույթը հանձնվում է եկեղեցուն` իբրեւ բարեգործություն: Կողոպտիչները բացել են հենց այն գանձապահարանը, որտեղ դրված էր վերջին խաղից ստացված շահույթը:

Տեղի ոստիկանությունը հնարավոր է համարում այդ երեք անձանց առնչությունը նաեւ այլ գողությունների:

Ի դեպ, ավելի վաղ նույն ձեռագրով գողություն էր կատարվել նաև Գլենդեյլի հայկական եկեղեցուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031