Բաժիններ՝

Տիգրան Սարգսյան. Վետերանները կզգան և պետության, և հասարակության ուշադրությունը

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում այսօր նշվել է Շուշիի ազատագրման 21-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի տոնը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը և գործադիր մարմնի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին:

«Մայիսի 9-ը մեր տանն առանձնահատուկ խորհուրդ ուներ, քանի որ հայրս ևս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ուրախ եմ, որ մենք վերականգնեցինք մայիսի 9-ը՝ որպես պետական տոն: Ամեն անգամ այս օրը հիշում եմ իմ հոր խոսքերը, որ սա նաև հայ ժողովրդի հաղթանակի օրն է և մեր պատմության կարևորագույն էջերից մեկը: Մենք պետք է հպարտությամբ հիշենք, որ նաև հայ զինվորն է Մեծ հայրենականում իր պարտքը կատարել, քանի որ պայքարելով ֆաշիզմի դեմ՝ նրանք պայքարում էին հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տ.Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի վետերանները զգան և պետության, և հասարակության ուշադրությունը:

Այնուհետև կազմակերպվել է զինվորական շքերթ, որից հետո վարչապետը մասնակցել է վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս