Բաժիններ՝

ՌԴ նախագահականի աշխատակիցը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հայերին թալանելու «գործի» մասին. մամուլ

««Ժողովուրդն» արդեն տեղեկացրել էր, որ ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մ. Գալյուչենկոն նամակ էր ուղարկել ՌԴ նախագահին՝ նրան տեղեկացնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պուտինի անվան տակ թաքնվելով, թալանել է սեփական ժողովրդին և փոքրիկ երկրից միլիարդներ դուրս տարել:

Հիմա այդ գործը գտնվում է ՌԴ գլխավոր դատախազությունում: Ի՞նչ տեղեկություններ են հասել ՌԴ նախագահին Ռուսաստանի գլխավոր դատախազության վարույթում գտնվող այդ գործի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է.

«Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` մեզ ուղղված նամակի և ՌԴ նախագահի գործունեությամբ այս կերպ հետաքրքրվելու համար: Ինչ վերաբերում է Ձեր հարցին` փաստաթղթերի մասին, որոնք իբրև թե պահվում են ՌԴ գլխավոր դատախազությունում և կապված են նշված հաղորդագրության հետ, ուզում ենք հայտնել հետևյալը՝ այս պահին մենք այդպիսի ինֆորմացիայի չենք տիրապետում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս