 
                        Ձերբակալվել է Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը
 
                                    Ձերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը: Այս մասին tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        