Բաժիններ՝

Եգիպտոսն ամերիկյան նավերի պարագայում փակել է Սուեզի ջրանցքն առանց մաքսատուրքի անցնելու հարցը

Սուեզի ջրանցքով ամերիկյան նավերի համար առանց մաքսատուրքի անցնելու հարցը փակ է և սպառված։ Այդ մասին հայտնել է Եգիպտոսի փոխարտգործնախարար Աբու Բաքր Հեֆնի Մահմուդը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ռազմական նավերը և առևտրային նավերը պետք է ազատվեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով անցնելու մաքսատուրքերից։

«Դրանք հին խոսակցություններ են, Սուեզի ջրանցքի մասով այդ հարցը փակված է»,- ասել է Մահմուդը, ով մասնակցում էր անվտանգության ոլորտի ներկայացուցիչների մոսկովյան հանդիպմանը։

Նա հավելել է, որ Եգիպտոսն այդ հարցով խոսել է ԱՄՆ-ի հետ։ Նրա տեղեկացմամբ՝ հարցը փակվել է։

«Հարցը փակվեց նույնիսկ դեռ քննարկումներ չսկսած»,- նշել է Եգիպտոսի փոխարտգործնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս