
Թուրքիան աֆրիկյան երկրների համար վստահելի գործընկեր է

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շնորհավորել է Աֆրիկյան Միության (ԱՄ) հիմնադրման 62-րդ ամյակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կշարունակի աֆրիկյան երկրների համար մնալ վստահելի և անկեղծ գործընկեր։
Անկարան վճռական է Աֆրիկայի հետ հարաբերությունները խորացնել՝ հավասար գործընկերության, փոխադարձ վստահության և համապարփակ համագործակցության հիման վրա։ Նշվել է նաև, որ 2026-ին կկայանա «Թուրքիա-Աֆրիկա գործըներության 4-րդ գագաթնաժողովը»։