
Իտալիայում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

Իտալիայի Բոլցանո քաղաքում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել կողոպուտի և զենքի անօրինական պահման մեղադրանքով։ Այս տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցների` 43-ամյա Գ.Դ.-ն փորձել է ապրանքը թաքցնել իր բաճկոնի և տաբատի մեջ։
Աշխատակիցների կողմից փաստը հայտնաբերելուց հետո տղամարդը փորձել է փախչել, սակայն աշխատակիցներին հաջողվել է նրան ձերբակալել մինչև ոստիկանության ժամանումը։
Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է մեծ չափի սառը զենք։ Բոլցանո ինքնավար մարզի ոստիկանապետը միջնորդել է չեղյալ համարել կալանավորվածի միջազգային պաշտպանության կարգավիճակը՝ հաշվի առնելով ազգային տարածքից արտաքսման որոշումը, որը ուժի մեջ կմտնի նրա բանտից ազատվելուց հետո։