
Կատուները կարող են համաճարակի պատճառ հանդիսանալ

Կատուները կարող են պատճառ հանդիսանանալ նոր համաշխարհային համաճարակի, որն ավելի սարսափելի կլինի, քան սև ծաղիկ կամ բնական ծաղիկ հայտնի հիվանդությունը։
Թռչնի գրիպի վիրուսը զանգվածաբար վարակում է կատուներին Եվրոպայում և ԱՄՆ-ում, և մի քանի մուտացիաների դեպքում այն կարող է սկսել փոխանցվել մարդուց մարդ՝ մինչև 70% մահացության մակարդակով: Այս մասին ասել է Գամալեա կենտրոնի տնօրեն Գինզբուրգը։
Հիշեցնենք, դա վիրուսային բնույթի, սուր, հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը ընթանում է հիմնականում ծանր կլինիական երևույթներով՝ երկգագաթային ջերմության բարձրացում, պապուլոզ-պուստուլոզ ցանի խիստ բնորոշ զարգացման ցիկլ, վարակելիության բավականին բարձր աստիճան, բարձր ինտոքսիկացիա։