
Ռուսական ռազմակայանը Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Լավրով

Ռուսական ռազմակայանը Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է բազայի տեղակայման մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Մոսկվան հանդես է գալիս երկու երկրների զինվորականների, անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների միջև կանոնավոր սերտ շփումների օգտին:
Նա հավելեց, որ Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցության հարցում։