 
                        Թուրքիան մաքսանենգ ապրանքների առգրավմամբ աշխարհում 2-րդն է
 
                                    Թուրքիան հայտնվել է մաքսային կետերում առգրավված կեղծ ապրանքների թվով առաջատար երկրների շարքում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) և «ԵՄ մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) տվյալներով՝ 2020-2021 թվականներին սահմանային անցկատերում առգրավված ապրանքների քանակությամբ Թուրքիան դարձել է աշխարհի երկրորդ երկիրը:
Ցանկը գլխավորում է Չինաստանը, իսկ երրորդ տեղում Հոնկոնգն է։
Նշվում է, որ առգրավված ապրանքների մեծ մասը եղել են խնամքի կոսմետիկ պարագաներ և կոշկեղեն:
Թեև այս ցուցանիշը խոսում է Թուրքիայի ակտիվ վերահսկողության մասին, կեղծ ապրանքների շրջանառությունը շարունակում է լուրջ ռիսկեր առաջացնել ինչպես հարկային կորուստների, այնպես էլ սպառողների առողջության տեսանկյունից։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        