Բաժիններ՝

ԱՐՄԱԿԱԴ-ը՝ Քալիֆորնիայի համալսարանում

Քալիֆորնիայի համալսարանի, Լոս Անջելես (UCLA) հայ շրջանավարտների միությունը և ԱՐՄԱԿԱԴը մայիսի 16-ին, UCLA-ում կազմակերպում են հանդիպում:

Հանդիպումը կբացի ԱՐՄԱԿԱԴի անդամ, այժմ UCLA-ում պատմության ֆակուլտետի ասպիրանտ Սոնա Թաջիրյաբը, ով կխոսի այդ հանդիպման նպատակների ու հրավիրված զեկուցողների թեմաների մասին:

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, ներկայում Սթենֆորիդ համալսարանի գիտայցելու Խաչիկ Գևորգյանը կներկայացնի իր հիմնադրած Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի (ԱՐՄԱԿԱԴ) գործունեությունն ու ապագա ծրագրերը։ Հանդիպման ժամանակ կներկայացվեն ԱՐՄԱԿԱԴ, ԱՐՏԱԿԱԴ և հայագիտական ցանցերը, ինչպես նաև կխոսվի այն կազմակերպությունների մասին, որոնք աջակցել են ու չեն աջակցել ԱՐՄԱԿԱԴին 6ամյա գործունեության ընթացքում:

Քանի որ ԱՐՄԱԿԱԴի առաջնային նպատակներից մեկը Հայաստանի գիտական, կրթական ու տեխնոլոգիական ներուժը նաև Հայաստանից դուրս ներկայացնելն է, ապա այս միջոցառման ժամանակ նույնպես մասնակիցները կկարողանան անմիջապես Երևանից ծանոթանալ երկու կարևոր նախաձեռնությունների հետ: Համացանցային ուղիղ կապի միջոցով միջոցառմանը կմասնակցեն Մերուժան Կարապետյանը և Ռուբեն Միրաքյանը՝ Հայ մատենագրության թվանշային գրադարանի գիտական ղեկավարը և հայկական էլեկտրոնային գրքերի նախագծի հիմնադիրներից մեկը։ Նրանք միջոցառմանը կմիանան Հայաստանից, սքայփի միջոցով:

Մեկ ամսվա ընթացքում այս հանդիպումը երրորդն է ԱՐՄԱԿԱԴի ամերիկյան հանդիպումների շարքում: ԱՐՄԱԿԱԴին նախկինում հյուրընկալել էին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի, Սթենֆորդի համալսարանի, Հարվարդի համալսարանի և ՄքԳիլլի համալսարանի հայկական միությունները: Շուտով ԱՐՄԱԿԱԴի գործունեությունը կներկայացվի նաև Բեռլինում ու Սանկտ Պետերբուրգում:

«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի» – ԱՐՄԱԿԱԴ նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում ակադեմիական համագործակցության խթանմանը, ինֆորմացիոն հոսքերի արագ փոխանցմանը և ակադեմիական ուղղվածության ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ
ԱՐՄԱԿԱԴ ցանցին կարելի է միանալ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս