Բաժիններ՝

Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են

Շիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։

Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 15 տարբեր փաթեթ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «Մեֆեդրոն» տեսակի թմրանյութ է, որի մի մասը գնել է Տելեգրամ հավելվածի միջոցով՝ ընկերոջը փոխանցելու համար, մնացածը՝ գտել շքամուտքից:

Կազմված փաստաթղթերն ու օտարերկրացին ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս