Բնական հարց է առաջանում` իբր ինչո՞ւ են քպական որոշները նեղսրտում, երբ իրենց ասում են «թուրք». Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքայան իր էջում գրում է․

«Համացանցը էրդողան, ալիև, նիկոլ տեսանյութերը այնքան տարածեց, որ բոլոր նորմալ հայերը իրոք, ամոթի և ջղայնության լուրջ սթերս տարան։ Երբեք, երբեք մեր երկիրը չի ունեցել այսքան ամոթաբեր, այսքան թրքահաճո, այսքան կզող ղեկավար։

Արժանապատվության ոչ մի նշույլ, հայկականության և ազգային պատվախնդրության ոչ մի նշույլ, միայն «գեղցիական» «գյորմամիշական» կզոցի և ծամածռություն։

Եվ, բնական հարց է առաջանում, իբր էդ ինչո՞ւ են քպական որոշները նեղսրտում, երբ իրենց ասում են «թուրք», էլ սրանից էն կողմ ուրիշ ինչ անուն տալ իրենց և իրենց ղեկավարին։

Էդ անկապ և տհաճ գլխարկն էլ քաշել է գլխին, որ իբր գլուխ ունենալու իմտացիա անի։ Ու ոնց ենք մենք ազգովի էս վարկաբեկումն ու գահավիժումը այսքան լուռ հանդուրժում, ո՞նց․․»։

Տեսանյութեր

Լրահոս