Բաժիններ՝

Պուտինը և Սի Ծինփինը բանակցություններ են վարում Կրեմլում

Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

Չինաստանի ղեկավարը մայիսի 8-ին օրվա մեծ մասը կտրամադրի իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններին, իսկ մայիսի 9-ին կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին, որոնցում նա կլինի գլխավոր արտասահմանցի հյուրը, նշում է գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները կսկսվեն նեղ կազմով, որն, ըստ էության, նույնպես բավականին մարդաշատ կլինի՝ հաշվի առնելով չինական պատվիրակության անդամների թիվը։

Այնուհետև ռուս-չինական գագաթնաժողովը կշարունակվի ընդլայնված կազմով՝ կառավարության անդամների և խոշորագույն ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։

Հաջորդիվ պլանավորվել է ընդունել երկու համատեղ հայտարարություն, այդ թվում՝ գլոբալ ռազմավարական կայունության վերաբերյալ, երկու երկրների ղեկավարների շփում մամուլի հետ և պաշտոնական նախաճաշ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Պուտինը և Սի Ծինփինը զգայուն հարցերը կքննարկեն առանձին թեյախմության ժամանակ, որը տեղի կունենա բոլոր պաշտոնական միջոցառումների ավարտից հետո։ Վերջին տարիներին նման ոչ պաշտոնական շփումներ եղել են ռուս-չինական բոլոր գագաթնաժողովներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս