
Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանում Ջամմու և Քաշմիրում 9 թիրախի է հարվածել

Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են, որ «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ են հասցրել Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Ջամմու և Քաշմիր նահանգներում տեղակայված ինը թիրախների, հաղորդում է The Guardian-ը։
«Որոշ ժամանակ առաջ Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը, որը թիրախավորել է Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Ջամմու և Քաշմիր նահագներում տեղակայված ահաբեկչական ենթակառուցվածքները, որտեղից ահաբեկչական հարձակումներ են ծրագրվել և իրականացվել Հնդկաստանի դեմ: «Ընդհանուր առմամբ թիրախավորվել է ինը (9) օբյեկտ»,-ասված է Հնդկաստանի զինված ուժերի հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ հնդկական զինվորականների գործողությունները «նպատակային, կշռադատված և լարվածությունը չսրող» էին, և պակիստանյան որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։
«Հնդկաստանը զգալի զսպվածություն է ցուցաբերել նպատակների և դրանց հասնելու եղանակների ընտրության հարցում»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ հարվածները հասցվել են «Քաշմիրի Փահալգամ քաղաքում տասնյակ հնդիկների սպանության բարբարոսական հարձակումից հետո»։