Բաժիններ՝

Վատիկանը չեղյալ է հայտարարել Ֆրանցիսկոս Պապի իշխանության 2 խորհրդանիշ

Վատիկանը չեղյալ է հայտարարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին պատկանած իշխանության երկու խորհրդանիշները՝ պապական կնիքը և «Ձկնորսի մատանին», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավանդաբար, պոնտիֆիկոսը նամակներ ստորագրելիս օգտագործում է կնիք և մատանի։ Այժմ նրա մահից հետո իշխանության այս խորհրդանիշները չեղարկվել են: Չեղարկելու համար այս նշանների վրա խաչ է դրվում:

Չորեքշաբթի երեկոյան Վատիկանում կբացվի Կաթոլիկ եկեղեցու 267-րդ առաջնորդի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը։ Ընտրված պոնտիֆիկոսի համար կստեղծվեն նոր խորհրդանիշներ:

Հռոմի Ֆրանցիսկոսը պապը մահացել է ապրիլի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս