Բաժիններ՝

ԵՄ-ն մտահոգված է Գազայի հատվածում զինված ուժեր տեղակայելու Իսրայելի մտադրությամբ

Եվրամիությանը մտահոգում է Գազայի հատվածում իր զինված ուժերը տեղակայելու Իսրայելի մտադրությունը:

Այս մասին   ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անուար ալ-Անունին:

«Եվրամիությունը մտահոգված է Գազայում իսրայելական ուժերի գործողության նախատեսված ընդլայնմամբ, որը նոր զոհեր կբերի պաղեստինի բնակչության համար: Մենք Իսրայելին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել»,- ասել է Անուար ալ-Անունին:

Նա վկայակոչել է Կալասի խոսքերն այն մասին, որ միայն բանակցային ուղին կծառայի որպես ճգնաժամի լուծում, և ընդգծել է հրադադարի կարևորությունը, որը կօգնի ազատել պատանդներին և հասնել ռազմական գործողությունների մշտական դադարեցման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031