Բաժիններ՝

Չինաստանում նավերի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Չինաստանի զբոսաշրջային Ցյանսի քաղաքում մայիսի 4-ին գետում չորս նավ է շրջվել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Եվս 70 մարդ վիրավորվել է, 4 հոգի չի տուժել։ Զբոսաշրջային նավերը շրջվել էին ուժգին քամիների հետևանքով, 84 մարդ հայտնվել էր գետում։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հրահանգել է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին։ Նա նշել է, որ երկրի մի շարք նահանգներում վերջերս նման միջադեպեր են տեղի ունեցել, և տեղական իշանություններին ու համապատասխան վարչություններին հորդորել է միջոցառումներ ձեռնարկել նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031