
Հնդկաստանի պաշտպանության նախարարը չեղարկել է Մոսկվա այցը՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը մտադիր է բաց թողնել մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք Հաղթանակի շքերթը, հաղորդում է India Today-ը։
Ակնկալվում էր, որ Հնդկաստանը միջոցառմանը կներկայացնի պաշտպանության պետական նախարարը։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախկինում չեղարկել էր Մոսկվա կատարելիք այցը։
Ծրագրերի փոփոխությունը պայմանավորված է ներկայիս լարված իրավիճակով, քանի որ պաշտոնյաները նախընտրում են մնալ Հնդկաստանում, գրում է լրատվամիջոցը։
Սակայն, Հնդկաստանը ձգտում է պահպանել ռուս-հնդկական կապերի կարևորությունը՝ ուղարկելով իր ներկայացուցչին։