Վանաձոր, Գյումրի, Երևան. ձեր ցինիզմն ու արհամարհանքը երկար, բայց ուղիղ ճանապարհ են դեպի քաղաքական թափոնացում (утилизация). Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանի ավագանիում իշխող ուժը գտնվում է քաղաքական պատանդի կարգավիճակում. կոալիցիոն գործընկերը՝ փայլուն հասկանալով,որ քաղաքի կառավարման համար ուղիղ պատասխանատվություն չի կրում, գիտակցելով, որ հետքայլը կփոշիացնի «եվրոպական» դիրքավորման հեռանկարը ու կթուլացնի հողի վրա եղած ներկայությունը, անցել է վերջնախաղի (էնդշպիլ), որի ցանկացած ելք քպ֊ի համար ունենալու է շատ բացասական կամ ուղղակի բացասական արդյունք (ցուգցվանգ)։

Այս ամենը հետևանք է ամեն գնով իշխանություն վերցնելու մոլուցքի ու դրան հասնելու ճանապարհին անտրամաբանական ու վայրի մեթոդների, այսրոպեական «հաճելի» խաբկանքի։

ՏԻՄ֊ում կատարած ապօրինությունները, համայնքային ընտրությունների նկատմամբ ունեցած ձեր ցինիզմն ու արհամարհանքը երկար, բայց ուղիղ ճանապարհ են դեպի քաղաքական թափոնացում (утилизация)…

Շարունակեք, չթողնեք ձեզ «խանգարեն»»։

Տեսանյութեր

Լրահոս