«Անկախություն» և «ինքնիշխանություն» բառերը գրեթե մաշեցնողները չեն կարող Հայաստանի անկախության և ինքնիշխանության կողմնակիցներ լինել. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի Անկախության հռչակագիրը ժամանակակից հայկական պետության և այդ պետության անկախությունը հռչակող ծննդյան վկայականն է՝ քաղաքական և ազգային մերօրյա նվիրական պատվիրանը։

«Անկախություն» և «ինքնիշխանություն» բառերը գրեթե մաշեցնող և այդ հռչակագրին մեր սահմանադրության մեջ հղումն, իբր, անպիտան և ժամանակավրեպ համարողներն, ըստ էության, չեն կարող Հայաստանի անկախության և ինքնիշխանության կողմնակիցներ լինել՝ առավել ևս, երբ դա անում են Բաքվի բարբարոսական վարչախմբի անթաքույց ու լկտի պահանջն ի կատար ածելու մարմաջով»։

Տեսանյութեր

Լրահոս