
Ուկրաինական կողմի FPV տեսակի դրոնների հարձակման հետևանքով Խերսոնի մարզում զոհվել է առնվազն 7 մարդ

Ուկրաինական կողմը մայիսի 1-ին ժամը 09:30-ի սահմաններում FPV տեսակի անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքի կենտրոնական շուկայի շրջանին։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է շրջանի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
«Հարձակման պահին շուկայում շատ մարդիկ կային։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 7 մարդ, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ Մանրամասները ճշտվում են։ Բոլոր արտակարգ ծառայությունները աշխատում են տեղում»,-գրել է Սալդոն։