Բաժիններ՝

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը  հավանություն է տվել ՔԴՄ/ՔՍՄ-ի հետ կոալիցիոն պայմանագրին

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության անդամների մեծամասնությունը հավանություն է տվել է Քրիստոնեական-դեմոկրատական միություն ​​և Քրիստոնեական-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի հետ կոալիցիոն համաձայնությանը՝ բացելով ուղի Գերմանիայի նոր կառավարության ձևավորման համար։

Այս մասին հաղորդում է RND լրատվական հարթակը։Նախարարների նոր կաբինետի ձևավորման համար այլևս խոչընդոտներ չկան։

Ավելի վաղ պայմանագրին հավանություն էր տվել ՔԴՄ/ՔՍՄ-ն։ Քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի ընտրությունը որպես Գերմանիայի նոր կանցլեր տեղի կունենա Բունդեսթագում մայիսի 6-ին:

Նույն օրը երդում կտան նրա կառավարության անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930