Փեզեշքիանը և Ալիևը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել

Բաքու ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսի և գոհունակություն է հայտնել Ադրբեջան այցելելու կապակցությամբ։

Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։Անդրադառնալով փորձագետների միջև նախորդ հանդիպման ժամանակ համաձայնագրերի ստորագրմանը՝ Փեզեշքիանը դա որակել է որպես Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում ավելի մեծ քայլերի շարժման մեկնարկ։

«Բնականաբար, այստեղ մեր ներկայությունը կամրապնդի Իրանի և Ադրբեջանի միջև կապը, միասնությունը և համախմբվածությունը», – նշել է նա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերով։ 

Տեսանյութեր

Լրահոս