Բաժիններ՝

ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց կտա Հյուսիսային Կորեային՝ պայմանագրի համաձայն. Պեսկով

Ռուսաստանը, փոխօգնության մասին պայմանագրի համաձայն, անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց կտա ԿԺԴՀ-ին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Մեզ մոտ գործում է մեր պայմանագիրը, և այդ պայմանագրով կողմերն, ըստ էության, պարտավորվել են անհրաժեշտության դեպքում զգալի օգնություն ցույց տալ միմյանց», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովի խոսքով՝ հենց կորեական ստորաբաժանումների գործողությունները, որոնք օգնեցին Կուրսկի մարզի ազատագրմանը, «ցույց տվեցին, թե որքան արդյունավետ են գործում այդ զինվորականները»։

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև գործում է Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Դրա 4-րդ հոդվածն ասում է, որ համաձայնագրի կողմերից մեկի վրա զինված հարձակման դեպքում մյուս կողմն անհապաղ ռազմական և այլ օգնություն ցույց կտա իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով:

Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ կռվելու։ ԿԺԴՀ ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորները ռուսական ուժերին օգնել են «լիովին ազատագրել» սահմանամերձ Կուրսկի մարզը՝ համաձայն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանի։ Ուկրաինան հերքել է Ռուսաստանի հայտարարությունները Կուրսկի մարզի ազատագրման մասին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930