Բաժիններ՝

Պակիստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին Հնդկաստանը հրթիռներ է փորձարկել

Հնդկաստանը հականավային հրթիռների փորձարկումներ է իրականացրել։ Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:

Հնդկական ռազմածովային ուժերը հայտարարել են, որ կրակոցները պետք է ցույց տան պլատֆորմների, համակարգերի և անձնակազմի պատրաստվածությունը մեծ հեռահարության վրա բարձր ճշգրտության հարձակողական հարվածներ հասցնելու համար:

Հատկանշական է, որ փորձարկումները տեղի են ունեցել Պակիստանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին զինված մարդիկ ահաբեկչություն են իրականացրել զբոսաշրջային հայտնի Պահալգամ քաղաքում:

Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և 1 նեպալցի, շատերը վիրավորվել են։

Հարձակվողներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական գործակալությունները ապացույցներ են գտել, որոնք վկայում են «Լաշկար-է-Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) ներգրավվածության մասին։

Իրավիճակը լարվել է նաև սահմանին։ Հաղորդվում է, որ արդեն մի քանի օր է՝ երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս