Բաժիններ՝

Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացրել Ուիթքոֆի հետ

Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը։

Այս մասին նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Սա Պուտինի և Ուիթքոֆի արդեն չորրորդ հանդիպումն է. նախորդը տեղի է ունեցել ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում։

Այդ հանդիպումը Կրեմլը դրական էր գնահատել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ չորս ժամից ավելի տևած զրույցի ընթացքում մեծ մասամբ քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը, սակայն շոշափվել են նաև այլ թեմաներ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս