Եթե դարասկզբին մեղավորը պատժվեր, ապա կարելի էր զերծ մնալ հետագայի ոճրագործություններից. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

«Ծիծեռնակաբերդի բարձունք ենք եկել ջահերով և լույսով, բերել ենք մեր հոգիների ու մտքերի լույսը՝ ի տես աշխարհի և մարդկության մեկ անգամ ևս բարձրաձայնելու արդարության ձայնը»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«110 տարի է անցել 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունից։ Մենք այս բոլոր տարիներին աշխարհից պահանջ ենք ունցել ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը՝ ոչ թե փարատելու համար մեր ցավն ու կորուստը, այլ դատապարտելու Ցեղասպանությունը, որ այլևս ուրիշների կողմից նման ոճրագործություն չկչկնվի։ Եթե դարասկզբին մեղավորը պատժվեր, ապա կարելի էր զերծ մնալ հետագայի բոլոր ոճրագործություններից»,–հավելեց նա։

Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են ոչ միայն պահանջելու, այլև աղոթք բարձրացնելու նահատակ սրբերին՝ Հայաստանին ու հայերին ուժ և նվիրում տալու։

«Վերջին շրջանում հաճախ են ասում, որ մենք՝ հայ ժողովուրդս վերանայենք մեր պատմությունը, սակայն մենք չենք կարող մեր հիշողությունը նվիրաբերել հարստության ու ագահության դևին, չենք կարող մեր նախնիների հիշատակը չպահել»,–ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930