Իմամօղլուն Գերմանիային կոչ է արել Թուրքիային կործանիչներ չվաճառել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարժվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ և այժմ կալանքի մեջ գտնվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցցանցյան գրառմամբ դիմել է Գերմանիայի նորընտիր կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իմամօղլուն կոչ է արել գերմանական կառավարությանն իրեն ձերբակալելու համար վետո դնել եվրոպական «Eurofighter» կործանիչները Թուրքիային վաճառելու որոշման վրա:

«Խնդրում եմ ետ վերցրեք ձեր այդ որոշումը»,- գրել է թուրք ընդդիմադիրը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքապետը և քաղաքապետարանի մի շարք այլ աշխատակիցների հետ ձերբակալվել էր մարտին: Նա մեղադրվում է կաշառակերության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930