Բաժիններ՝

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն

Երեկ՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Էմիլ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 33-ամյա Ռազմիկ Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս