Բաժիններ՝

Ալժիրը վտարել է 12 ֆրանսիացի դիվանագետի

Ալժիրի իշխանությունները որոշում են կայացրել վտարել 12 ֆրանսիացի դիվանագետի։ Այդ մասին հայտնել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոյին։

«Ալժիրի իշխանությունները մեր 12 աշխատակիցների խնդրել են 48 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը»,- ասել է նախարարը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ալժիրն արտաքսում է դիվանագետներին՝ ի պատասխան Ֆրանսիայում ալժիրցի երեք քաղաքացիների ձերբակալման, որոնց կասկածում են Ֆրանսիայի տարածքում իրավախախտումների մեջ։

Ինչպես նշել է Բարոն, Ալժիրի այդ քայլն անպատասխան չի մնա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930