Բաժիններ՝

Տեր Աստված, երանի թույլ տայիր` ես ևս ամփոփվեի որդիներիս կողքին՝ Ստեփանակերտի մեր ընտանեկան գերեզմանատանը. Միքայել Հաջյան

Արցախցի Միքայել Հաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուղիղ 9 տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 4-ի ժամը 11․00-ին, Թալիշի պաշտպանական դիրքերում նահատակվեց անդրանիկ որդիս՝ 16 տարեկանում, 1992թ․ դեկտեմբերից Արցախյան ազատամարտին կամավորագրված Նորայրը։ Նահատակվեց իր հին զինակից ընկերոջ՝ ինձ և մեզ համար նույնպես կորուսյալ որդի դարձած Սարգիս Խալաֆյանի հետ միասին, միևնույն արկի պայթյունից։ Չորս տարի անց՝ 2020-ի հոկտեմբերի 6-ին, Հադրութից անդին ձգված դիրքերում թշնամական արկի պայթյունից նահատակվեց նաև կրտսեր որդիս՝ Արցախի պաշտպանությանը նույնպես կամավորագրված Երվանդը։

Երկար ու ձիգ տարիների տառապալի երազանքս է, ամենակարող Տեր Աստված, երանի թե թույլ տայիր ես ևս ամփոփվեի որդիներիս կողքին՝ Ստեփանակերտի մեր ընտանեկան գերեզմանատանը, հայրական գրկիս մեջ առնելով սիրասուն զավակներիս ու նույնպես մասունքվելով նրանց հետ միասին․․․»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930