Դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ․ 24News

Գյումրիի արտահերթ ընտրություններից առաջ` քարոզարշավի ընթացքում, ձայնագրություն էր տարածվել «Կոմունիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի վերաբերյալ, որտեղ, ըստ այդ ձայնագրության՝ Ղուկասյանը հայհոյում էր և սպառնում քաղաքացիներին, թե իբր պատասխան են տալու իր ընտրվելուց հետո:

Դատախազությունը հայտարարել էր, որ ուսումնասիրում է տարածված ձայնագրությունը:

24News-ին դատախազությունից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:

24News-ը, ուսումնասիրելով ՔՕ-ն, պարզեց, որ այն վերաբերում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու խնդիրներին:

2-րդ մասով՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով` պատժվում է տուգանքով տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930