Ապագաս Ռեալն է. Կասիլյաս
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/article-2315373-198FC19B000005DC-296_634x4451.jpg)
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը շնորհակալություն է հայնտել թիմի երկրպագուներին։
«Շնորհակալություն ամեն ինչի համար։ Շնորհակալություն ձեզ, որ մեզ հետ էիք։ Առանց ձեզ այլ մթնոլորտ կլիներ։ Շնորհակալ եմ ձեզ, երկրպագունե՛ր։
Մենք ձեզ պարտական ենք։ Այժմ պետք է մտածենք Իսպանիայի գավաթի եզրափակչի մասին։
Ապագաս «Ռեալն» է։ Այստեղ եմ արդեն 9 տարի, թիմի հետ է կապված ողջ կյանքս։
Հաջորդ տարի նույնպես պայքարելու ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար, իսկ այժմ շնորհավորում եմ գերմանական ակումբներին»,- Իսպանիայի հավաքականի դարպասապահը գրել էր Twitter-ի իր էջում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը