 
                        Բակո Սահակյանը ընդունել է Էդվարդ Նալբանդյանին
 
                                    Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարը Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ ավելի ակտիվ եւ համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        