Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի աշխարհի առաջնությանը
Մայիսի 3-13-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում տեղի կունենա մինչև 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը։
Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից, Հայաստանը կներկայացնեն անցյալ տարվա Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն և հնգակի ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը (77 կգ, Սամաղար), պատանիների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը (+ 105 կգ, Գյումրի) և Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը (58 կգ, Երևան)։
Պատվիրակության ղեկավարն է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, երևանցի Փաշիկ Ալավերդյանը, իսկ թիմի մարզիչն է քասախցի մելիք Ղուկասյանը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը