Թեժ մրցակցություն. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Դեպի Ռուսաստան և Ուկրաինա ավտոբուսային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել են, թե մեկնողների թիվն այնքան շատ է, որ իրենց միջև լուրջ մրցակցություն է առաջացել։
Ստեղծված իրավիճակում այս ընկերությունները տոմսարկղերի ավելի լայն ցանց են ստեղծել՝ մեկնողներին առավել մատչելի դառնալու համար։ Իսկ մրցակցության արդյունքում՝ ստիպված են եղել իջեցնել ավտոբուսի տոմսերի գները»։