Չարբախցիները փնտրում են իրենց պատգամավորին ու չեն գտնում. մամուլ
«Չարբախում ԲՀԿ երեկվա նախընտրական հանդիպման ժամանակ պարզվեց, որ չարբախցիները չեն ճանաչում տարածքի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին։ Բնակիչները Վարդան Օսկանյանին դժգոհեցին, որ վերջինս իրենց նամակներին չի պատասխանում՝ խնդրելով ԲՀԿ-ական պատգամավորին իրենց մոտ ուղարկել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու ավելում.
«Հիշեցնենք, որ Շենգավիթ համայնքում մեծամասնական կարգով ընտրված Լյովա Խաչատրյանն ապարանցի է և ԲՀԿ-ական դարձավ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Իսկ երեկ Չարբախում ԲՀԿ-ն այնպիսի քաղաքապետ խոստացավ, ով «քաղաքապետարանը շատ ավելի մատչելի կդարձնի», և որ քաղաքապետն իր գրասենյակից դուրս կգա շաբաթը մի քանի անգամ ու կհանդիպի ժողովրդի հետ։
Թերևս, ճիշտ կլինի նաև, որ ԲՀԿ-ն մինչ այդ իր խմբակցության պատգամավորին կարողանա ուղարկել Չարբախ՝ ծանոթանալու իր ընտրողների հետ ու լսելու նրանց»։