Աշխարհի 5 ամենաթանկ մանկական սայլակները
Մանկական սայլակները կարևոր աքսեսուար են երեխաների համար. ծնողներն իրենց երեխաներին ոչ միայն հարմարավետություն, այլ անվտանգություն պետք է նվիրեն: luxlux.net կայքը կազմել է աշխարհի 5 ամենաթանկ մանկական սայլակների ցանկը:
1. The Roddler մանկական սայակը պատրաստվել է Kid Kustoms ընկերության կողմից 2007-ին: Սայլակը պատրաստելիս դիզայներները ոգեշնչվել են 20-րդ դարի կեսերին տարածված ամերիկյան դասական ավտոմեքենաներից: Սայլակի գինը 4495 դոլար է:
2. Zigo Leader անունը ստացած սայլակը նախատեսված է ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների համար: Այն հեշտությամբ մանկական սայլակից վերածվում է մեծերի համար նախատեսված հեծանիվի: Սայլակը կարելի է ձեռք բերել 2142 դոլարով:
3. Stokke Xplory սայլակը ստեղծողների խոսքով՝ աշխարհում միակ սայլակն է, որը հոգ է տանում երեխաների հոգեբանության մասին: Սայլակը երեխաներին հնարավորություն է տալիս նայել ծնողների դեմքերին, և ոչ թե՝ անցորդների ոտքերին: Սայլակն արժե 1600 դոլար:
4. Recaro BabyZen սայլակը վաճառվում է 3000 դոլարով: Սայլակում երեխան կարող է նստել 3 տարբեր դիրքերով:
5. Peg-perego Triplette SW սայլակը նախատեսված է եռյակների համար: Այն արժե մոտ 1000 դոլար: