ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և ՏՏ ոլորտների ընկերությունների միջև անցկացվող «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ամենամյա առաջնությանը: Ստացված բոլոր դրամական մրցանակները հաղթողները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարող երեխաների։

 Ինտելեկտուալ մրցաշարին մասնակցեցին ընդհանուր 11 թիմ, այդ թվում, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երեք փուլով՝ յուրաքանչյուրը բաղկացած 10 հարցից։ Առաջնության ավարտից հետո կազմակերպիչները մրցանակներ հանձնեցին հինգ անվանակարգերում՝ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն ավագ» «Լավագույն պատասխան» և «Լավագույն հարց»։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վկայագիր հանձնեց «Լավագույն խաղացող» անվանակարգում հաղթողին։ Նա ընտրվել էր ժյուրիի կողմից՝ ամենաօրիգինալ պատասխանը տալու համար։

«Մեզ համար նման նախաձեռնություններին մասնակցելը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս չէ: Սա հնարավորություն է՝ նպաստելու կարևոր սոցիալական խնդիրների լուծմանը և աջակցելու այն նախագծերին, որոնք կարևոր են հասարակության համար: Ինտելեկտուալ մրցաշարերը ոչ միայն միավորում են մարդկանց, այլև օգնում են զարգացնել գիտելիքի մշակույթը և ոգեշնչում դեպի նոր ձեռքբերումներ, – նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս