Բաժիններ՝

Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Գազայում հրադադարի խախտման կապակցությամբ

ՉԺՀ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Գազայում հրադադարի համաձայնագրի խախտումը և կոչ է անում ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել։Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Կոնգը։

«Իսրայելը խախտել է հրադադարի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը: Մենք իհարկե խստորեն դատապարտում ենք դա և կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հետագա միջոցներ ձեռնարկել»,- լրագրողներին ասել է Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչը։

Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագրին մերժելու պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս