Բաժիններ՝

Ցանկապատը

Միմյանց հարևանությամբ ապրում էին հարստությունն ու չքավորությունը: Մի օր հանկարծ հարստությանը սկսեց թվալ, թե աղքատությունն իրեն խանգարում է քաղցր կյանքով ապրել:

Ինքն ուզում է խմորեղենով թեյ խմել, իսկ պատուհանի տակ չքավորությունը չորահաց է կրծում և վրայից ջրհորից հանած ջուր խմում: Պառկում է փափուկ մահճակալին, իսկ պատի այն կողմում չքավորությունն է հառաչում խսիրի վրա պառկած մրսելով… Կյանքի բոլոր վայելքները միանգամից չքանում են:

Եվ հարստությունը որոշեց չքավորությունից ցանկապատով մեկուսանալ: Փողի պակաս չկար, ուստի, ցանկապատը տնից բարձր ստացվեց, ծառերից էլ բարձր ու մինչև երկինք հասավ:

Հարստությունը չքավորությունից այնպես ցանկապատվեց, որ դրա հետ միասին Արեգակից ու Աստծուց էլ ցանկապատվեց: Չնայած, նա դա նույնիսկ չնկատեց…

Կարդացեք նաև

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս