
Հայ շախմատիստներից 7-ը հաղթանակ է տոնել ԵԱ-ի 3-րդ տուրում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում։
Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները:
Հաղթանակ են տոնել Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Վահան Նալբանդյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը, Արսեն Դավթյանը: Պարտություն է կրել Սարգիս Սարգսյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 2,5 միավոր: 3-ական միավորով 6 շախմատիստ առաջատար է:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ: