Խորվաթիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համարում է Հարավային Կովկասում կայունության նշանակալի քայլ

Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, այն համարելով Հարավային Կովկասում կայունության և հաշտեցման նշանակալի քայլ: Այս մասին նշված է Խորվաթիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

«Մենք ողջունում ենք երկու կողմերին երկխոսության և խաղաղ կարգավորման իրենց հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում ընդլայնված համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և երկարաժամկետ բարգավաճման համար»,-նշված է գրառման մեջ: 

Խորվաթիայի ԱԳ նախարարությունը նաև հավելել է, որ որպես միջազգային իրավունքի և հակամարտությունների դիվանագիտական ​​ճանապարհով լուծման ուժեղ ջատագով՝ Խորվաթիան հավատարիմ է մնում՝ աջակցելու բոլոր ջանքերին, որոնք նպաստում են արդար և տևական խաղաղությանը:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  

Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

Տեսանյութեր

Լրահոս